Sunday, March 10, 2013
Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն

Եթե ցանկանում եք վերադառնալ 20 տարի առաջ և խաղալ այն ժամանակների հիթ դարձած խաղերը մի քանի պարզ գործողությամբ, ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Երևի գաղտնիք չի, որ անհատական համակարգիչներով հնարավոր է խաղալ Nintendo, Super Nintendo, Dendy և այլ խաղային սարքերի խաղերը: Սակայն մնացած դեպքերում անհրաժեշտ է համակարգչի վրա տեղադրել հատուկ ծրագրեր (Էմուլյատորներ) կամ պլագիններ (օր. Java Plugin): Պարզվում է, գոյություն ունի մի հիասքանչ կայք, որտեղ հնարավոր է խաղալ Nintendo-ի համար նախատեսված հազարավոր խաղեր՝ առանց որևէ լրացուցիչ ծրագիր կամ հավելված տեղադրելու:
Խաղալու համար անհրաժեշտ է ընդամենը ֆլեշ ֆայլեր բացելու հնարավորություն ունեցող ցանկացած ինտերնետ դիտարկչով բացել ներքևում նշված կայքերը:
Առավելություններ
1.Հնարավորություն կա խաղալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերների հետ:
2.Հնարավոր է խաղալ ամբողջ էկրանով:
3.Հնարավորություն կա խաղալ ինչպես ստեղնաշարով, այնպես էլ Joystick-ով: Joystick-ով խաղալու համար միացրեք այն համակարգչին: Այնուհետև ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք այն: Խաղի կարգավորումներում ընտրեք Setup Gamepad:
4.Հնարավորություն կա պահպանել ընթացիկ խաղը և հետագայում բեռնավորել (Save/Load):
Հայտնի Worms խաղը վերջապես հասանելի է նաև Ֆեյսբուքում
Posted by Arsen Gasparyan | 5:23 AM Categories:Հայտնի Worms խաղը վերջապես հասանելի է նաև Ֆեյսբուքում

Խաղացեք Bomberman խաղն օնլայն 1000 հոգանոց մեծ դաշտի վրա
Posted by Arsen Gasparyan | 5:22 AM Categories:Խաղացեք Bomberman խաղն օնլայն 1000 հոգանոց մեծ դաշտի վրա

Հավանաբար ձեզանից շատերը հին համակարգիչների վրա խաղացել են հայտնի Bomberman խաղը, որտեղ անհրաժեշտ է դաշտի վրա տեղադրել բոմբեր և վերացնել մրցակիցներին: Վերջերս ստեղծվել է այդ խաղի օնլայն տարբերակը, որը պատրաստված է HTML 5-ով: Այս խաղի յուրահատկությունն այն է, որ միևնույն դաշտի վրա միաժամանակ կարող են խաղալ մինչև 1000 խաղացողներ: Խաղի կանոնները պարզ են. անհրաժեշտ է Spacebar-ով տեղադրել բոմբեր դաշտի վրա և վերացնել հակառակորդներին: Մարդուկին տեղաշարժելու համար անհրաժեշտ է սեղմել ստեղնաշարի սլաքները: Դե ինչ, մուտք գործեք կռվի դաշտ ու վերացրեք մրցակիցներին:
Subscribe to:
Posts (Atom)