Friday, March 8, 2013


Ադրբեջանում 15-ամյա աղջիկն ինքնահրկիզում է իրականացրել


Երեկ Ադրբեջանի Գյուլիստան բնակավայրի բնակիչ, 15-ամյա մի աղջիկ ինքնահրկիզում է իրականացրել: Հայտնի է, որ ինքնահրկիզման պատճառ է հանդիսացել այն, որ վերջինիս ընտանիքից խլել են հողակտորը, որն իր ընտանիքը ձեռք էր բերել 1996թ.: Սակայն ավելի ուշ հողակտորը վերագրանցվել է Գյանջայի Զարբալիևի վարչական-տնտեսական դատարանի նախագահի անվան տակ, որի հրամանը ստորագրել էր Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մահարաթ Մուտաֆաևը: 

2012թ. վերաքննիչ դատարան բողոքի հայտ ներկայացնելուց հետո ընտանիքին վերադարձվում է իր սեփականությունը, սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի տարհանում են աղջկա ընտանիքին, որի ժամանակ աղջիկը սպառնացել է, որ կհրկիզի իրեն: Ի պատասխան՝ ոստիկաններից մեկը նրան է տվել կրակայրիչը: Աղջիկն իր վրա բենզին լցնելով՝ ինքնահրկիզվում է: 

Ականատեսներին հաջողվել է հանգցնել կրակը և աղջկան տեղափոխել հիվանդանոց, սակայն աղջիկը ստացել է լուրջ այրվածքներ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են՝ որպես կայուն ծանր և կանխատեսումներ չեն անում: 

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube