Ով է ուզում դառնալ միլիոնատեր 2: Աշխատանքները վերսկսված են

Հարգելի այցելուներ, ուրախությամբ հայտնում եմ, որ վերսկսված են "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստախաղի համակարգչային հայալեզու տարբերակի պատրաստման աշխատանքները: Երբ պատրաստում էի խաղի առաջին տարբերակը հեռավոր 2003թ.-ին, չէի սպասում, որ այդքան մեծ տարածում կգտնի: Խաղի երկրորդ տարբերակը զգալիորեն տարբերվում է առաջին տարբերակից թե' գրաֆիկական առումով, թե' խաղի պարունակությամբ:

Նախատեսվում է խաղում տեղադրել հնարավորինս շատ հարցեր, որպեսզի կրկնությունները հազվադեպ պատահեն: Իսկ մինչ այդ, նրանք, ովքեր չեն խաղացել առաջին տարբերակը, կարող են ներբեռնել այստեղից: Ներքևում բերված են մի քանի նկարներ 2-րդ տարբերակից:
No comments:
Post a Comment