Friday, March 8, 2013

Մարտի 8-ը չեմպիոնների հետ

Posted by Arsen Gasparyan | 9:32 AM Categories:

Մարտի 8-ը չեմպիոնների հետ


Աղջիկների և կանաց համար տարվա ամենասիրելի եղանակներից մեկը գարունն է: Այս շրջանում է, որ ամեն տղամարդ ձգտում է հնարավորինս տպավորիչ և առանձնահատուկ երևալ` ընկերուհուն, մայրիկին կամ կնոջը գեղեցիկ անակնկալ նվեր մատուցելով: Փորձենք պարզել` Մարտի 8-ին ինչպե՞ս են շնորհավորում և ինչ են նվիրում հայտնի մարզիկներն իրենցսիրելիներին:
Ֆուտբոլ
Շատ աղջիկների խելքահան արած Ռոբերտ Արզումանյանը կանանց մեջ գնահատում է համեստությունը, խելացիությունը, մաքրությունն ու ազնվությունը: Նրանք, ովքեր դեռ հույսը չենկտրել այս սրտակերին գրավելուց, խորհուրդ կտանք զբաղվեն կանանց համապատասխան մարզաձևերով: «Կնոջը հարիր չեն ուժային սպորտաձևերը, օրինակ, բոքսը, ըմբշամարտն ու ծանրամարտը, որոնք փոխում են կանանց կազմվածքը»,- ասում է ֆուտբոլիստը: Ըստ նրա` եթե իր ընտրյալը ցանկանա զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, ապա թույլ չի տա, եթե իհարկե մինչ իրեն հանդիպելը չի զբաղվել դրանով: Ֆուտբոլիստը դեմ չի լինի, եթե ընկերուհին ցանկություն ունենա առողջ ապրելակերպ վարել և զբաղվել, օրինակ ֆիթնեսով: Ռոբերտը խոստովանում է, որ Մարտի 8-ին չի մոռանում ոչ միայն մայրիկին, ում ծաղիկներ է նվիրում, այլև շնորհավորում է բարեկամուհիներին և ծանոթ աղջիկներին: Նրա համակրելի կանայք են Ջեսիքա Ալբան, բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, թենիսիստ Աննա Իվանովիչը, որոնց համակրում է գեղեցկության համար

Էդգար Մանուչարյանն էլ ամեն տարի Մարտի 8-ին շնորհավորում է մայրիկին, քույրիկին և ծանոթ աղջիկներին: Նրա կարծիքով, նվերն ինքնին հաճելի երևույթ է և տարբերություն չկա` ինչ ես նվիրում, կարևորը ուշադրությունն է, սակայն նախընտրում է ծաղիկներ նվիրել: Ըստ Էդգարի` կանանց մեջ գնահատելին անկեղծությունը, հոգատարությունը, նվիրվածությունն ուհոգու գեղեցկությունն են: Տոնի կապակցությամբ շնորհավորելով մայրիկին` տիկին Նարինեին ու քրոջը` Անիին, նրանց մաղթեց  «առողջություն, մեծ սեր, երջանկություն, և որ միշտ այդպես գեղեցիկ ու հոգատար մնան»` միաժամանակ չմոռանալով մեր խմբագրության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Էդգարի համակրելի կանայք են Մոնիկա Բելուչին, Այշվարյա Ռայը և Շառլիզ Թերոնը, որոնց ընտրությունը, ինչպես սովորաբար լինում է, պայմանավորված է նրանց գեղեցկությամբ:
Տիգրան Ղարաբաղցյանը գարնանային տոներին գրեթե միշտ Հայաստանից դուրս է գտնվել, ինչի պատճառով էլ սիրելի կանանց շնորհավորել է հեռվից: Փորձել է այնպիսի նվերներ մատուցել, որ ինչ-որ կերպ առանձնանան, թեև նշում է, որ նվերները ոչ այնքան յուրահատուկ, որքան անսպասելի են եղել: Հայ ֆուտբոլասերին քաջ ծանոթ Տիգրանը կանանց մեջ գնահատում է ազնվությունն ու բարությունը: «Ընկերուհիս հենց այդ հատկանիշներով է ինձ գրավել»,- ասում է Տիգրանը:
Նրա կարծիքով` աղջիկներն ու կանայք պետք է ձգտեն զբաղվել կանացի մարզաձևերով, օրինակ, լողով կամ թենիսով, իսկ ըմբշամարտն ու ծանրամարտը, նրա խոսքերով, կանանց համապատասխան մարզաձևեր չեն: Ընկերուհին` Մոնիկան, երբեմն Տիգրանի հետ գնում է վազելու, սակայն սպորտով լրջորեն չի զբաղվում:
Տիգրանի համակրելի կանանց եռյակը հետևյալն է` Մոնիկա Բելուչի, Քեթրին Զետա Ջոնս, Անջելինա Ջոլի: Նրա այս ընտրությունը պայմանավորված է հայտնի կանանց արտաքինով, հպարտ և ազատ կեցվածքով: Տիգրանը կարծում է, որ յուրաքանչյուր կին պետք է լինի կանացի և հպարտ: Շնորհավորելով մոր` տիկին Թամարայի և ընկերուհու` Մոնիկայի Մարտի 8-ը` մաղթեց. «Ցանկանում եմ առողջություն, և որ միշտ կողքիս լինեն»:

Ծանրամարտ
Ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը (Մեծ) Կանանց տոնին փորձում է հաճելի նվեր մատուցել մայրիկին, եղբոր կնոջն ու տատիկին: Ասում է, որ նվերի ընտրությունը նրանց բնավորությունը, նախասիրությունները հաշվի առնելով է կայացնում: «Կարևորը սիրով նվիրելն է»,- նշում է ծանրամարտիկը, ով կանանց մեջ գնահատում է հավատարմությունն ու բարոյականությունը: Նա էլ գրեթե բոլոր մարզիկների պես կարծում է, որ կանայք չպետք է զբաղվեն ըմբշամարտով, բոքսով կամ նմանատիպ այլ մարզաձևերով: Տիգրանը դժվարացավ ասել, թե ինչպիսին պետք է լինի աղջիկը իր սիրտը գրավելու համար, իսկ այն, որ սպորտից պետք է հեռու լինի` պարտադիր պայման է: Մինչ Տիգրանի սրտի տիրուհու հայտնվելը` նա շնորհավորեց մայրիկի` տիկին Սոֆյայի և բոլոր աղջիկների ու կանանց Մարտի 8-ը. «Բոլորին առողջություն եմ մաղթում, թող յուրաքանչյուրի ընտանիքում թևածեն սերն ու համերաշխությունը»: Իսկ նրա համակրելի կանանց եռյակը կազմում են Շերոն Սթոունը, Սոֆի Մարսոն, Մոնիկա Բելուչին, որոնց ընտրությունը կրկին ու կրկին բացատրվում է նրանց արտաքինով:

Կանանց ու մայրերի տոնի կապակցությամբ մայրիկին ու բարեկամուհիներին շնորհավորել չի մոռանում նաև մեկ այլ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը: Ըստ նրա` նվիրում է օգտակար և հաճելի նվերներ, սակայն թե ինչ` չմանրամասնեց:
Ինչ վերաբերում է կանանց գնահատելի հատկանիշներին, ապա հայտնի մարզիկի համար դրանք են` համեստությունը, գեղեցկությունն ու պահելաձևը: Տիգրանն էլ համոզված է, որ կանայք չպետք է զբաղվեն ծանրամարտով: Ասում է, որ իր ապագա կինը և աղջիկը չպետք է սպորտով զբաղվեն: Առհասարակ մարզիկը դեմ է, որ կինը սպորտով զբաղվի: Նրա համակրելի կանայք են Քեթրին Զետա Ջոնսը, Անջելինա Ջոլին, Նիկոլ Քիդմանը: Տիգրանին գրավել է դերասանուհիների գեղեցկությունն ու գրավչությունը: Օգտվելով առիթից` մարզիկը շնորհավորեց հայ աղջիկների և կանանց Մարտի 8-ը` մաղթելով առողջություն և երջանկություն:
Շախմատ
Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը ամեն տարի գարնանային տոներին շնորհավորում է քույրերին և մայրիկին: Նրա խոսքերով` իր նվերնե րըմիշտ յուրահատուկ անակնկալ են լինում: Կանանց մեջ շախմատիստը գնահատում է ազնվությունն ու համեստությունը: Իսկ իր սիրտը դեռևս ազատ է: Նրան գրավելու համար աղջիկը պետք է լինի գեղեցիկ, գրավիչ և, ինչպես ինքն է ասում, «կարևորը լավ մարդ լինելն է»: Գաբրիելը կարծում է, որ կանայք պետք է զբաղվեն այնպիսի սպորտաձևերով, որոնցում գեղեցկություն և կանացիություն կա: Ըստ նրա` շախմատը ևս կանացի մարզաձև չէ: Շախմատի օլիմպիական չեմպիոնը չառանձնացրեց համակրելի կանանց, քանի որ չցանկացավ նեղացնել որևէ մեկին:



0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube