Saturday, March 9, 2013

Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերը

Posted by Arsen Gasparyan | 10:00 AM Categories:

Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերը




Skype-ը շարունակում է մնալ տեսազանգեր կատարող ամենատարածված ծրագիրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ Սկայպի ձայնային խոսակցությունները ձայնագրելուն: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես ձայնագրել նաև վիդեզանգերը: Դրա համար կօգտվենք Free Video Call Recorder for Skype ծրագրից, որը ունի ձայնագրման հետևյալ երեք ռեժիմները՝

1. Ձայնագրել երկկողմանի ձայնային խոսակցությունը:
2. Ձայնագրել միայն զրուցակցի վիդեոխոսակցությունը:
3. Ձայնագրել երկու կողմերի վիդեոխոսակցությունը:

Ինչպես նկարում տեսնում եք, ծրագրից օգտվելն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Անհրաժեշտ է խոսակցության ժամանակ ընտրել առաջարկվող երեք ռեժիմներից որևէ մեկը և սեղմել ձայնագրման կոճակի վրա: Հաշվի առեք նաև, որ առաջին երկու ռեժիմները դեպքում ձայնագրությունը կսկվի միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը միացնի իր web տեսախցիկը:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube