Posted by Arsen Gasparyan | 11:27 PM
Categories:
Պտտվող աղջիկը: խաբկանքի ստուգում
Բլոգի հարգելի այցելուներ, նախորդ նյութերից մեկում տեղադրել էի մի անիմացիա, որը պտտվում էր կամ ժամսլաքի ուղղությամբ կամ ժամսլաքի հակառակ` կախված թե տվյալ պահին մենք ուղեղի որ կիսագունդն ենք աշխատացնում: Այդ նյութին շատ արձագանքներ եղան: Այցելուների մի մասը կարծում է, որ աղջիկը իսկապես պտտվում միայն մեկ ուղղությամբ, իսկ մնացածն էլ կարծում են, որ անիմացիան ժամանակի ընացքում փոխվում է ու այդ պատճառով փոխվում է նաև պտույտի ուղղությունը: Դրա համար որոշեցի փորձել ու համոզվեցի, որ անիմացիան պտտվում է միայն մի ուղղությամբ և չի փոխում ուղղությունը: Այսինքն, եթե աղջիկը ժամանակի ընթացքում փոխում է իր ուղղությունը, ապա դա միայն մեր ուղեղի շնորհիվ է:
0 comments:
Post a Comment