Friday, March 8, 2013

«Թոփ քոմենթագրերի» առեղծվածը

Posted by Arsen Gasparyan | 9:48 AM Categories:

«Թոփ քոմենթագրերի» առեղծվածը


Համացանցից օգտվողների որոշակի մասը, այցելելով տարբեր կայքեր, գեթ մի նպատակ են հետապնդում՝ մեկնաբանել այս կամ այն նյութը։ Եվ կարևոր չէ, տվյալ նյութում արծարծված թեման հետաքրքիր է իրենց, թե՝ ոչ։ Կարևորը «քոմենթ» գրելն է։ Եվ նրանք գրում են։
Շատերը գրում են՝ բուն հոդվածի թեման լավ չպատկերացնելով, նույնիսկ հոդվածը մինչև վերջ չկարդալով, մյուսները գրում են միայն նրա համար, որպեսզի գրեն, քիչ չեն վիրավորական բառեր պարունակող «քոմենթները»։
Համացանցում ձևավորվել է մի նոր խումբ՝ «քոմենթագիրներ»։ Եվ քիչ չեն կայքերը, որոնք վերոհիշյալներին «թոփ քոմենթագրի» կոչում են տալիս։ Պատկերացնում եմ, թե որքան պետք է մեկնաբանել, որպեսզի ստանալ «թոփ» կոչումը։
Ինչու՞ նույն մեկնաբանությունը գրողը հոդված չի գրում, եթե գրելու այդքան մեծ ցանկություն ունի, և եթե հոդվածի հեղինակից ավելի լավ գիտի քննարկվող թեմայի մասին։ Վերցրու և գրի։ Թե՞ ուրիշի գրածը փնովելու, տառակերի պես բացթողած ստորակետը գտնելու պահը քեզ անսահման երջանկություն է պատճառում։ Հետաքրքիր է տեսնել քո դեմքն այն պահին, երբ տաղանդավոր ուղեղումդ հերթական «շեդեվրն» է ծնվում։ Երևի սեփական գերազանցությունիցդ, որ կարողացար մի քանի բառ իրար կպցնել ու շարադրել, թևավորվում ես և սավառնում երկնքում։
Բայց դա հարցի մի կողմն է։ Նման մեկնաբանությունները պարզապես կարելի է անտեսել կամ էլ կարդալ ու ծիծաղել հեղինակի՝ կայքում հաստատվելու ողորմելի փորձերի վրա։
Այլ բան է, երբ դու փորձում ես պատասխանել մեկնաբանությանը, շնորհակալություն հայտնել քո հոդվածին արձագանքելու համար ու առիթից օգտվելով շնորհավորել «քոմենթի» հեղինակի, օրինակ, Մարտի 8-ը, բայց տարրական «շնորհակալություն» չես ստանում նրա կողմից։ 
Էստեղ մնում է միայն ծիծաղել «քոմենթագրի» էթիկայի կատարյալ բացակայության, ցածր մակարդակի վրա, և առաջարկել տվյալ կայքին վերջինիս տալ «թոփ քյարթու քոմենթագիր» կոչումը։

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube