Thursday, March 7, 2013

Չեմ ցանկանում, որ Վիլյան հեռանա Բարսելոնայից. Անդրես Ինեստա




«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինեստան մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի, հարձակվող Դավիդ Վիլյան մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել թիմը:

«Չգիտեմ, արդյոք կա հավանականություն, որ Վիլյան կլքի թիմը: Կարծում եմ, որ դրանք բոլորը սին լուրեր են: Ամեն դեպքում չեմ ցանկանում, որ Վիլյան հեռանա «Բարսելոնայից», նա թիմի համար կարևոր խաղացող է»,- Ինեստայի խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Վիլյան միտված է հունվարին լքել «Բարսան», քանի որ շատ քիչ խաղային ժամանակ է ստանում:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube