Sunday, March 10, 2013

Հեղինակային խաղ: Businessman

Posted by Arsen Gasparyan | 5:04 AM Categories:

Հեղինակային խաղ: Businessman



Ներկայացնում եմ իմ կողմից պատրաստված հերթական խաղը, որը իրենից ներկայացնում է կյանքի սիմուլատոր: Խաղը պատրաստել եմ հեռավոր 2004 թվականանին: Խաղում պետք է գտնեք աշխատանք, կատարեք համապատասխան գնումներ, որպեսզի ավելի լավ աշխատանք գտնեք: Ինչպես նաև անհրաժեշտ է որոշակի սնվել, որպեսզի չմահանաք: Խաղը իր մեջ ներառում է նաև windows 2000 օպերացիոն համակարգի սիմուլատոր, որը կարող եք աշխատեցնել համակարգիչ գնելով և այցելելով Ձեր աշխատասենյակ: 


Հնարավորություն կա միանալ ինտերնետին և որոշ բաներ ներբեռնել, ինչպես նաև այցելել որոշ կայքեր: Իսկ արագ գումար վաստակելու համար խաղում ներառված է նաև կազինոյի և լոտոյի գաղափարը: 


Փորձեք աշխատել շատ գումար և հասնել խաղի ավարտին: Իդեպ Ձեր ծննդյան օրը չմոռանաք ստուգել էլեկտրոնային փոստը:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube