Նոր սոցիալական ցանց: Google+

Google ընկերությունը վերջերս նորից մտավ մրցակցության մեջ ֆեյսբուքի հետ և ներկայացրեց իր նոր սոցիալական ցանցը, որը կարող է հանդիսանալ լուրջ մրցակից ֆեյսբուք սոցիալական ցանցին: Ի դեպ սա Google-ի առաջին փորձը չի սոցիալական ցանց ստեղծելու: 2004 թվականին փակ ռեժիմում գործարկվեց Google Orkut-ը, որը անվանվել էր ընկերության աշխատողներից մեկի անունով: Օգտատերերի ազատ գրանցումը թուլատրվեց 2006 թվականին, սակայն այն օգտատերերի մոտ լայն տարածում չգտավ (բացառությամբ Հնդկաստանի և Բրազիլիայի): 2009 թվականին Google-ը ներկայացրեց Google Wave-ը, իսկ մեկ տարի անց Google Buzz-ը: Կարծում եմ ընթերցողների մեծամասնությունը չի օգտվել Google-ի թվարկված ծառայություններից:
Google+ ծառայությունը հիմնականում նման է ֆեյսբուքին, բայց կան որոշակի զգալի տարբերություններ: Ծառայության հիմքում ընկած է ընկերներին օղակների մեջ բաշխելը: Երբ Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցերում ընկերների քանակը հասնում է մի քանի հարյուրի, ապա այդ դեպքում առաջանում է քաոս: Google Plus-ը այս խնդրի համար գտել է հեշտ լուծում: Ստեղծում եք տարբեր օղակներ (ընկերներ, ընտանիք, աշխատավայր և այլն) և մարդանց տեղադրում այդ օղակների մեջ: Սրա լավ կողմերից մեկը այն է, որ այդ մարդը չի իմանում ,թե դուք նրան որ օղակում եք ավելացրել, որպեսզի հետո նեղանալ չլինի :))
Նոր գրառում անելուց կարող եք միանգամից նշել այն շրջանակները կամ մարդկանց անունները, ովքեր կարող են տեսնել ձեր գրառումը: Կարող եք նաև հատուկ գրառումների համար արգելափակել մեկնաբանություն գրելու կամ այն տարածելու հնարավորությունը: Ցանցի հիմնական առավելություններից է նաև խմբակային վիդեոչաթը (Hangout): Սրա միջոցով կարող եք կատարել տեսազանգեր և խոսել մի քանի հոգով:
Google Plus-ը նաև հեշտ ինտեգրվում է Google-ի մնացած ծառայությունների հետ: Օրինակ նկարներ պահելու համար նախատեսված Picasa ծառայության հետ: Այս նոր ծառայության հաջողությունը հիմնականում պայմանավորված է Android օպերացիոն համակարգի հաջողությամբ: Այս ՕՀ-ով աշխատող բոլոր սմարթֆոնները շուտով կներառել Google+ ցանցի համար նախատեսված ծրագրերով:

Մի քանի հնարքների մասին:
Ընկերներին գրառումների մեջ նշելու համար կարող եք դնել @ կամ + նշանը և գրել անունը:
Գրառումներում տառերը հաստ գրելու համար գրեք **-երի մեջ (Օրինակ *Google*)
Գրառումներում տառերը շեղ գրելու համար գրեք ներքևի գծերի մեջ (Օրինակ _Google_)
Գրառումներում տառերը գծիկով գրելու համար գրեք գծերի մեջ (Օրինակ -Google-)
Հոսքը վերև բարձրացնելու համար սեղմեք Shift+Space
GooglePlus-ին ֆեյսբուքի տեսք տալու համար կարող եք օգտվել Chrome դիտարկչի համար նախատեսվածավելացումից
Google+ ցանցում ազատ գրանցումը առայժմ փակ է, սակայն եթե շատ եք ցանկանում մուտք գործել համակարգ, ապա կարող եք սեղմել ներքևի կոճակը և գրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Կփորձեմ բոլորիդ հրավիրել ցանց:

0 comments:
Post a Comment