Posted by Arsen Gasparyan | 8:47 PM
Categories:
Google+ ցանցում արդեն կարող ենք էջեր ստեղծել
Google+ սոցիալական ցանցում արդեն կարող ենք ավելացնել էջեր (Google+ Pages): Ծառայությունը ավելի շատ նախատեսված է ընկերությունների համար, որոնք ցանկանում են ունենալ իրենց բրենդային էջերը նաև Google+ ցանցում: Թողարկվել է նաև նոր ֆունկցիա, որի միջոցով կարող ենք Google որոնողական համակարգից մտնել այս կամ այն ընկերության Google+ էջ: Դրա համար անհրաժեշտ է որոնման դաշտում գրել + նշանը, այնուհետև գրել ընկերության կամ ապրանքի անունը: Օրինակ Amazon.com կայքի Google+ էջը բացելու համար անհրաժեշտ է գրել +Amazon.com և առաջարկվող ցուցակից ընտրել առաջինը:
Google+ ցանցում էջեր ստեղծելու համար սեղմեք այստեղ:Ցանցում Արմբլոգի էջին հետևելու համար սեղմեք այստեղ:
0 comments:
Post a Comment