Microsoft-ը ներկայացրեց Windows 8-ի համար նախատեսված ծրագիրը
Microsoft ընկերությունը ներկայացրեց մի քանի օրից թողարկվող Windows 8 օպերացիոն համակարգի համար նախատեսված Skype ծրագիրը: Նոր Skype-ը ամբողջովին հարմարեցված է Window 8 օպերացիոն համակարգին և ներառում է նոր ֆունկցիաներ՝ ծրագրի հետ աշխատանքը ավելի հեշտ դարձնելու համար: Փոխվել է նաև ծրագրի արտաքին դիզայնը:
Կարող եք զանգեր ու հաղորդագրություններ ընդունել Windows 8-ի ցանկացած միջավայրում գտնվելու ժամանակ, ինչպես նաև ծրագիրը ամրացնել էկրանի որևէ մասում և համատեղել ընկերների հետ շփումը այլ գործերի հետ:
Նոր Skype-ը հնարավոր է նաև կապել Windows 8-ում գտնվող Peoples ծրագրին, որտեղ կարող եք պահպանել ընկերների կոնտակտային բոլոր տվյալները և դարձնել նրանց հետ շփումը ավելի մատչելի:
0 comments:
Post a Comment