Pages - Menu

Sunday, March 10, 2013

Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն


Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն



Եթե ցանկանում եք վերադառնալ 20 տարի առաջ և խաղալ այն ժամանակների հիթ դարձած  խաղերը մի քանի պարզ գործողությամբ, ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Երևի գաղտնիք չի, որ անհատական համակարգիչներով հնարավոր է խաղալ Nintendo, Super Nintendo, Dendy և այլ խաղային սարքերի խաղերը: Սակայն մնացած դեպքերում անհրաժեշտ է համակարգչի վրա տեղադրել հատուկ ծրագրեր (Էմուլյատորներ) կամ պլագիններ (օր. Java Plugin): Պարզվում է, գոյություն ունի մի հիասքանչ կայք, որտեղ հնարավոր է խաղալ Nintendo-ի համար նախատեսված հազարավոր խաղեր՝ առանց որևէ լրացուցիչ ծրագիր կամ հավելված տեղադրելու:


 

Խաղալու համար անհրաժեշտ է ընդամենը ֆլեշ ֆայլեր բացելու հնարավորություն ունեցող ցանկացած ինտերնետ դիտարկչով բացել ներքևում նշված կայքերը:

Առավելություններ

1.Հնարավորություն կա խաղալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերների հետ:

2.Հնարավոր է խաղալ ամբողջ էկրանով:

3.Հնարավորություն կա խաղալ ինչպես ստեղնաշարով, այնպես էլ Joystick-ով: Joystick-ով խաղալու համար միացրեք այն համակարգչին: Այնուհետև ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք այն: Խաղի կարգավորումներում ընտրեք Setup Gamepad: 

4.Հնարավորություն կա պահպանել ընթացիկ խաղը և հետագայում բեռնավորել (Save/Load):

No comments:

Post a Comment