Saturday, March 9, 2013


Խաղացեք Pro Evolution Soccer 2012 ռուսերեն մեկնաբանություններով (+վերջին թարմացումը)



2012 թվականը ցանկանում եմ սկսել խաղասերների համար ուրախ լուրով: Երկար սպասումներից հետո վերջապես թողարկվեց Pro Evolution Soccer 2012-ի համար նախատեսված ռուսերեն մեկնաբանությունները: Այժմ կարող եք խաղալ ձեր սիրած ֆուտբոլային սիմուլյատորը հայտնի ռուս մեկնաբաններ Վասիլի Ուտկինի, Յուրի Ռոզանովի և Վասիլի Սովովյովի մեկնաբանություններով: Սա առաջին բետա տարբերակն է, որի թերությունները հետագայում կվերացվեն: Տեղադրելու համար անհրաժեշտ է բացել ներբեռնված ֆայլը և նշել PES2012 խաղի թղթապանակում գտնվող img թղթապանակը:



Կարող եք ներբեռնել նաև խաղի նոր թարմացումը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ (թիմերի թարմացված կազմեր, նոր խաղակոշիկներ, նոր դեմքեր, նոր մարզաշապիկներ և այլն)



ֆայլերը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1. Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2. Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլերը:
3. Սեղմեք այդ ֆայլերի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:

Թարմացումը տեղադրելուց առաջ անջատեք հակավիրուսային ծրագիրը, քանի որ այն ջնջում է օգտակար ֆայլերից մեկը:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube