Friday, March 8, 2013


Սրբուհի Սարգսյան. «Դուք դեռ կլսեք իմ մասին» (VIDEO)


«Տաղանդներին հարկավոր է աջակցել, անտաղանդներն ինքնուրույն առաջ կգնան», - երիտասարդական ֆիլմերից մեկում հնչած այս արտահայտությունը հիշեցի, երբ Երեւանի ջազ-ակումբներից մեկում առաջին անգամ լսեցի քիչ հայտնի, բավական երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանին: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչը, ով, ի դեպ, իրեն այդպիսին չի համարում, Arsblog.net-ին պատմեց այն փշոտ ճանապարհի մասին, որով դանդաղ, բայց վստահաբար քայլում է առաջ՝ գրավելով ավելի մեծ թվով որակյալ երաժշտությունը գնահատողների սրտերը:
Սրբուհի, մանուկ տարիքում երգչուհի դառնալու մասին երազո՞ւմ էիր:
4 տարեկանից եմ երազել այդ մասին: Ինչքան ինձ հիշում եմ, միշտ երգել եմ: Մանկապարտեզում իմ տաղանդը նկատեց դաստիարակչուհին եւ ծնողներիս խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել իմ երաժշտական ունակություններին: Մեծ բեմում իմ առաջին ելույթը «Արծաթե բանալի» մանկական մրցույթում էր: Իհարկե, այն ժամանակ երգում էի երգչախմբում:
Երաժշտական կրթություն ունե՞ս:
7 տարեկանում սկսեցի հաճախել Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, վոկալ բաժին: Վոկալի ուսուցչուհիս մի անգամ ասաց, որ ես երբեք երգչուհի չեմ դառնա, ինչին պատասխանեցի. «Դուք դեռ կլսեք իմ մասին» եւ, դուռը շրխկացնելով, դուրս եկա: Ինձ դուր էր գալիս երգել, այդ պատճառով նման «ախտորոշումը» խիստ վիրավորեց: Մեկ ամիս անց, մեծ ջանքերի եւ համոզելու շնորհիվ ես, իհարկե, հետ վերադարձա:
Հորաքույրս Կոմիտասի անվան կոնսերվատորիայում քանոն է դասավանդում: Նա ինձ խորհուրդ տվեց երաժշտական կրթությունս շարունակել՝ մասնագիտանալով ժողովրդական այդ գործիքի կատարման ուղղությամբ: Արդյունքում վոկալ բաժինը ավարտելուց հետո ընդունվեցի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, քանոնի բաժին: 5 տարի ուսանեցի, մասնակցեցի ժողովրդական գործիչների միջազգային մրցույթին եւ գրավեցի առաջին տեղը:
Քո տաղանդը ժառանգակա՞ն է:
Այո: Հանգուցյալ պապիկս շատ լավ էր երգում: Հայրս նույնպես լավ է երգում: Պապիկս հայկական ժողովրդական երգեր էր կատարում: Երբ նա երգում էր, մարմինս փշաքաղվում էր:
Դու հասար մինչեւ հայտնի X-Factor նախագծի հայկական տարբերակի եզրափակիչ փուլ: Մրցակիցդ, ով հաղթեց մրցույթի եզրափակչում, իսկապես ավելի ուժե՞ղ էր, թե՞ դեր խաղաց այլ գործոն. ծանոթներ, փող եւ այլն:
Այսպես պատասխանեմ. ինձ թվում է՝ իմ եւ եզրափակչում իմ մրցակից Վրեժ Կիրակոսյանի հնարավորությունները հավասար էին: Սակայն, իմ կարծիքով, Վրեժն արդարացիորեն հաղթեց: Մենք, ի դեպ, լավ ընկերներ ենք:
Հավատո՞ւմ ես քվեարկության միջոցով Հայաստանում արդար ընտրությունների անցկացմանը: 
Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, այդ պատճառով իմաստ չունի այդ հարցին պատասխանել: Կարծում եմ՝ բոլորը գիտեն պատասխանը:
Քեզ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ համարո՞ւմ ես:
Ոչ:
Ինչո՞ւՉէ՞ որ հայկական էստրադայի բազմաթիվներկայացուցիչներ կանովքեր քեզանից 
բավական վատ եներգումսակայն իրենց աստղ են համարում եւ բազմաթիվLIKE-եր են
 հավաքում Youtube-ում:
Որովհետեւ մենք շոու չունենք, մեզ մոտ միայն բիզնես է, որն արվում է ցածրորակ երաժշտությամբ: Ես չեմ կարող դրանում ներգրավվել:
Ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ես տեսնում մերշոու-բիզնեսումԻ՞նչն է քեզ դուր գալիս
իսկ ի՞նչը՝ ոչ:
Անհատականություն չկա: Գրեթե բոլոր հոլովակներն ու երգերը մեկը մյուսին նման են: Եթե մեկին հաջողվում է հետաքրքիր երգ գրել, երգիչները գնում են գործիքավորողի մոտ եւ ասում. ինձ համար սրա նման երգ պատրաստեք: Յուրահատկություն չկա: Ես մանրակրկին հետեւում եմ արտասահմանյան երաժշտական արտադրությանը. եթե որեւէ մեկին մեզ մոտ չի հաջողվում գտնել սեփական ոճը, ապա սկսում ենք գողանալ արտասահմանյան աստղերի ոճը: Հարկավոր է ընտրել բարդ ուղին եւ լինել հետաքրքիր, իսկ եթե երգելու իմաստը բացարձակապես փող աշխատելն է, ավելի լավ է այլ մասնագիտություն ընտրել: Կան նաեւ երգիչներ, ովքեր փորձում են ինչ-որ լավ բան անել, բայց չեմ կարող ասել, որ հիացնում եմ հանդիսատեսին:
Կարծում եսոր հայկական շոու-բիզնեսում ընդհանրապեսորեւէ կատարող չկա՞ով մյուսներից 
առանձնանում է ինչ-որհետաքրքիր բանով:  
Կա: «Դորիանս»-ը՝ Գոռ Սուջյանի հետ, Գոռի քույրը՝ Եվա Սուջյանը, շատ լավ երգչուհի է: Արտո Թունջբոյաջյանը հրաշալի երաժիշտ է: Ինձ դուր է գալիս՝ ինչպես է աշխատում «Ռեինկարնացիա»-ն: Թերեւս, այսքանը:
Ժողովուրդը կարծում էոր շոու-արտադրությունումինչպեսնաեւ մոդելային բիզնեսումհաջողության կարելի է հասնելկա՛մ շատ փող ունենալուկա՛մ հարուստ պրոդյուսերիանկողնով անցնելու պարագայում:  
Համաձայն եմ ժողովրդի կարծիքի հետ: Նման չարիք կա ինչպես մեզ մոտ, այնպես էլ համաշխարհային շոու-բիզնեսում: Դա հաջողության հասնելու կարճ ճանապարհն է: Նրանք, ովքեր չեն ցանկանում այդ կերպ ճանաչում ձեռք բերել, պետք է շատ տքնեն: Հաջողությունը միայն տարիներ անց կգա, փոխարենը հետագայում մաքուր խղճով եւ հպարտությամբ կհիշես ուղին, որով անցել ես ինքնուրույն եւ կյանքում ինչ-որ բանի հասել:
Պրոդյուսեր ունե՞սով զբաղվում է քո գործերովքեզ առաջ էտանում:
Ոչ, հիմա հստակ պրոդյուսեր չունեմ: Բայց կան մարդիկ, ովքեր անհատույց օգնում են ինձ հաջողության հասնել:
Ի՞նչ է «սերը» քո պատկերացմամբ:
Եթե հիմա փորձել սահմանել «սեր» հասկացությունը, օրիգինալ չեմ լինի՝ ասելով նույն արտահայտությունները, ինչ բոլորը: Այնպես որ, ավելի լավ է չփորձեմ սերը բառերով բացատրել: Նրանք, ովքեր սիրում են, կհասկանան: Եվ շատ կցանկանայի, որ երգիչները «սեր» բառը քիչ օգտագործեին իրենց երգերում: Կցանկանայի, որ ավելի շատ այլ բանի մասին երգեին, օրինակ՝ տիկնիկների, փուչիկների, հեծանիվների, երեխաների, հոգեվիճակի, ժպիտի մասին…
Այնպիսի գրաֆիկով, ինչպիսինն քոնն է, գիրք կարդալու համար ժամանակ մնո՞ւմ է:
Ընթերցանության համար ժամանակ հիմա չունեմ, քանի որ, ամեն ինչից զատ, պարապում եւ աշխատում եմ: Նաեւ փորձում եմ իրականացնել մի քանի ծրագրեր, փորձեր եմ անում խմբի հետ, պատրաստվում եմ համերգների, շաբաթը 2-3 անգամ ելույթ եմ ունենում: Բայց եթե շատ ազնիվ լինեմ, ապա կարդալ առանձնապես չեմ սիրում, ինձ ավելի դուր է գալիս, երբ կարդում են, իսկ ես՝ լսում: Երբ մի քիչ ազատ ժամանակ եմ գտնում, դասական երաժշտություն եմ լսում, մասնավորապես, Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները, որոնք ինձ հանգստացնում են:
Ինչո՞ւ են հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները ձգտում հեռանալ Հայաստանից: Դու դրանց թվո՞ւմ ես:
Չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում հեռանալ մյուսները, բայց ես ուզում եմ գնալ այն պատճառով, որ իմ ներկայացրած ժանրը Հայաստանում առանձնապես տարածված չէ: Կա որոշակի լսարան, ովքեր նախընտրում են այն, ինչ ես կատարում եմ: Բայց դա քիչ է Հայաստանում հաջողության հասնելու համար:
Ի՞նչ ժանրի երգեր ես կատարում: Կուռքեր ունե՞ս:
Հիմնականում ներկայացնում եմ Սոուլ (Soul) ոճը: Ձգտում եմ այս ժանրում հաջողության հասնել: Ինձ հենց այս ոճն է հոգեհարազատ: Իսկ կուռքեր չունեմ: Ոչ ոքի առջեւ չեմ խոնարհվում, սակայն կան կատարողներ, ովքեր ինձ շատ են դուր գալիս. Արետա Ֆրանկլին (Aretha Franklin), Սթիվի Ուանդեր (Stevie Wonder), Սիա (Sia), Նորա Ջոնս (Norah Jones), Ալանիս Մորիսեթ (Alanis Morissette),  «Նիրվանա» («Nirvana»), «Քրենբերիս» («The Cranberries»)...
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կա քո մեջ, որ բացակայում է մյուս երգիչների մոտ: Ինչո՞վ ես պատրաստվում գրավել հանդիսատեսի սրտերը:
Ես սիրում եմ տարբերվել: Միշտ փորձելու եմ լինել յուրահատուկ՝ մնալով այնպիսին, ինչպիսին կամ: Փորձելու եմ հանդիսատեին ճիշտ երաժշտություն մատուցել:
Դու քո երգերը գրո՞ւմ ես, թե՞ հայտնի մարդկանց երգերն ես կատարում:
Առայժմ ուրիշներինն եմ կատարում: Ես կարող եմ հիմա իմ երգերը գրել, սակայն առայժմ չեմ շտապում: Հարմար պահի եմ սպասում: Պետք է գա այն պահը, երբ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հանդիսատեսին կներկայացնեմ իմ ստեղծագործությունները:
Ի՞նչ կմաղթես քո երկրպագուներին եւ NEWS.am STYLE-իընթերցողներին:
Ուզում եմ Հայաստանի փողոցներում տեսնել ժպտացող մարդկանց; որպեսզի դժվարություններն ավելի քիչ լինեն, որպեսզի բոլորն ամուր ընտանիք ունենան, քանի որ դա շատ կարեւոր է; որպեսզի ապրեն երաժշտությամբ, քանի որ երաժշտությունը փոխում է մարդկանց, նրանց ավելի բարի է դարձնում; որպեսզի մարդիկ սիրեն միմյանց: Իմ երկրպագուներին եւ ձեր կայքի ընթերցողներին հաջողություններ եմ մաղթում:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube