Sunday, March 10, 2013


Ով է ուզում դառնալ միլիոնատեր 2: Աշխատանքները վերսկսված են



Հարգելի այցելուներ, ուրախությամբ հայտնում եմ, որ վերսկսված են "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստախաղի համակարգչային հայալեզու տարբերակի պատրաստման աշխատանքները: Երբ պատրաստում էի խաղի առաջին տարբերակը հեռավոր 2003թ.-ին, չէի սպասում, որ այդքան մեծ տարածում կգտնի: Խաղի երկրորդ տարբերակը զգալիորեն տարբերվում է առաջին տարբերակից թե' գրաֆիկական առումով, թե' խաղի պարունակությամբ:


Նախատեսվում է խաղում տեղադրել հնարավորինս շատ հարցեր, որպեսզի կրկնությունները հազվադեպ պատահեն: Իսկ մինչ այդ, նրանք, ովքեր չեն խաղացել առաջին տարբերակը, կարող են ներբեռնել այստեղից: Ներքևում բերված են մի քանի նկարներ 2-րդ տարբերակից:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube