Friday, March 8, 2013


Խաչիկ Ասրյանի ռազմահայրենասիրական շնորհավորական ուղերձը


Մինչև սրտատրոփ ու անհամբեր սպասում եմ «Ազատ դեմոկրատների» շատ կարևոր շնորհավորական ուղերձին, աչքովս ընկաաաաավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, արծվատեր, երբեք ոչ մեկին և ոչինչ չգովերգող ու վապշե հաստատակամ, ես կասեի՝ мужчина в расцвете сил Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձը:  
Էս պահին ես հասկանում եմ, քանի-քանի աղջիկներ շոյված փնտրում են այդ ուղերձը, որպեսզի մեծացնեն ու իրենց պատին կպցնեն, այդ իսկ պատճառով ես մի երկու մեջբերում կանեմ ձեզ համար :Ճ
«Ձեր քնքուշ մատներով փայփայեցիք հողը, նրանով սնեցիք ձեր զավակներին ու իրենցով` հողը, և այն կոչվեց մայր հող: Մեր նախնիները վաղ անցյալում կնոջ պաշտամունքի առջև խոնարհումով ստեղծեցին առաքինության, զգաստության ու պտղաբերության աստվածուհի Անահիտին, ռազմի, իմաստնության ու ողջախոհության աստվածուհի Նանեին, սիրո, գեղեցկության ու ջրերի աստվածուհի Աստղիկին, ջրային ոգի Ծովինարին:
Դարերը սրբագործեցին անցյալը: Այսօր ձեր ոգու խորանը, կենսական ուժը, ձեր շուրթերին հնչող պահապան աղոթքի առաջին աղերսը Մայր Աստվածուհին է, և թող անպակաս լինի Աստվածամոր պահապան լույսը ձեր օջախներից:
Դուք եղել եք հայոց թագուհիներ ու թագադրվել այլ ազգերի գահերին` Կիևյան Ռուսիայից մինչև Բյուզանդիա և այլուր: ... Ի՞նչ կլիներ կյանքն առանց ձեզ: …Շնորհավոր ձեր տոնը, արժանապատի´վ կանայք ու աղջիկներ: Եղե´ք առողջ, երջանիկ, հմայիչ ու միշտ առինքնող»:

0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube