«Մենակ Հայաստանում» սերիայից
Հրազդանում ծննդատունը տեղափոխել են, ու էս նոր տեղում ծննդատան հենց հետևը գտնվում է... դիահերձարան... «Առավոտ»-ից եմ կարդում.
«Երբեմն հղի կինը, որը պատրաստվում է րոպեներ հետո մայրանալ, հիվանդանոցի մուտքի մոտ հանդիպում է դիակ տեղափոխող մեքենայի։
Հրազդանցիները պատմում են, որ նախկինում ծննդատունը այլ տեղում էր, հետո տեղափոխեցին։ Այժմ հղի կամ ծննդաբերած կանայք խուսափում են պատուհանից դուրս նայել, քանի որ, ինչպես հրազդանցիներն են պատմում, դիակ բերել-տանելուց բացի՝ այլ տեսարան չեն տեսնում ու հոգեբանորեն ճնշվում են։ Մեզ հետ զրույցում հրազգանցիները պատմեցին, որ ծննդատանը երեխա լույս աշխարհ գալուց շատ հաճախ դհոլ-զուռնային զուգահեռ հնչում է դուդուկի տխուր երաժշտությունը»։
Չնայած որ խորանում ես, էդքան էլ ունիկալ երևույթ չի։ Օրինակ՝ արտասահմանում մորգերը հենց հիվանդանոցային կոմպլեքսի մեջ են մտնում սովորաբար, այլ հարց ա, որ օրինակ ամերիկացին երբ երեխա է ունենում, զուռնա-դհոլ չի պատվիրում ու հիվանդանոցի դեմը՝ մեքենայի կապոտի վրա խորոված ուտում ու խմում։ Ուրիշ ամերիկացի էլ, ով հարազատ է կորցրել ու մորգ պետք է տեղափոխի, էդ ամեն ինչը չի անում սգո ֆուլ սերվիսով, դուդուկով, բանով...
Բայց դե նույն Ամերիկայում էլ տեղաբաշխումն այնպես է արված, որ ծննդաբերող մայրերը հիվանդանոց գալուց չեն առնչվում դիակների հետ, ոչ էլ դուդուկի երաժշտություն են լսում: Մի խոսքով, հայրենական բառդակը համատարած է ու համապարփակ։

0 comments:
Post a Comment