Friday, March 8, 2013


Կապամոնտաժվի «Փակ շուկայի» նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածը


Մարտի 6-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 1855 թ. Սբ. Աստվածածին և 13-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցիների վերակառուցման, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Սբ. Մարինե եկեղեցու վերականգնման էսքիզային նախագծերը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Երևանի Մաշտոցի պողոտայի Կենտրոնական ծածկած շուկայի հարցը: Վերջինիս կապակցությամբ գիտամեթոդական խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն, այն է՝ իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:


0 comments:

Post a Comment

  • RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
  • Linkedin
  • Youtube