Մի քանի «փոքրիկ» խաբկանքների մասին
Խաբկանք 1-ին:
«Ժառանգությունը» ամերիկամետ ուժ է: Բայց, արի ու տես, որ «ամերիկամետ» Րաֆֆի Հովհաննիսյանի պարտությունը աննախադեպ կերպով ընդունեց պաշտոնական Վաշինգտոնը՝ նախագահ Սարգսյանին շնորհավորելով պետքարտուղարության, պետքարտուղար Քերիի և նախագահ Օբամայի մակարդակներով (հայոց պատմության մեջ նման երկրորդ դեպքը չեմ հիշում): Ամերիկամետ» Րաֆֆին ակնհայտ հարգանքով է խոսում ՌԴ-ի և նախագահ Պուտինի մասին՝ նաև չլինելով «հոմոսովետիկուս», բայց օգտագործելով ռուսերեն բառեր և արտահայտություններ:
Խաբկանք 2-րդ:
ՀԱԿ-ը արևմտամետ ուժ է: Բայց արի ու տես, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2012թ.-ի վերջերին խստագույնս քննադատեց ՀՀՇ/ՀԱԿ-ի արևմտամետ կամ ռուսամետ լինելու մոտեցումը՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի համար անընդունելի, կործանարար երևույթ: Ինչ խոսք, մոտեցումը տրամաբանական է և կշռադատված:
Խաբկանք 3-րդ:
Հայաստանյան քաղաքական ուժերը բաժանված են 2 մասի՝ արևմտամետ և ռուսամետ, ասել կուզի՝ գտնվում են կա´մ Արևմուտքի, կա´մ էլ՝ ՌԴ «պատրոնաժի» ներքո: Բացարձակապես սխալ մոտեցում. հայաստանյան քաղաքականությունը դինամիկ, երբեմն նաև՝ էկլեկտիկ գործընթաց է, որի մասնակիցներից միայն ՀՀԿ-ն է ռեկորդակիր՝ 1999թ.-ից լինելով իշխանության կազմում, ընթացող գործընթացների կիզակետում: Մյուս ուժերը մեկ իշխանության կազմում են, մեկ էլ՝ ընդդիմության, ոմանք էլ հայտնվել են քաղաքական լուսանցքից դուրս կամ էլ ՀՀՇ-ից ՀԱԿ տրանսֆորմացիայի օրինակով ռեբրենդինգի են ենթարկվում: Այս իրավիճակում ո´չ Արևմուտքը, ո´չ էլ ՌԴ-ն երկարատև «ստավկաներ» չեն կարող անել այս կամ այն քաղաքական ուժի վրա:
Խաբկանք 4-րդ:
Եթե հայտարարվում է արևմտյան կան ռուսական կողմնորոշման մասին, ապա հնարավոր է ստանալ համապատասխան աջակցություն: Բացարձակապես սխալ մոտեցում է: Ոչ Արևմուտքը, ոչ էլ ՌԴ-ն իմաստ չեն տեսնում կուսակցությունների տեսքով Հայաստանում արբանյակներ ունենալ: Սառը պատերազմին բնորոշ այդ վիճակը վաղուց սպառել է իրեն: Ավելին՝ Արևմուտքը և ՌԴ-ն նախընտրում են իրավիճակային լուծումներ:
Հ.Գ. 1-ին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է կայանա ներքին ռեսուրսի, ոչ թե արտասահմանյան աջակցության հաշվին, հակառակ պարագայում՝ գահավիժումն անխուսափելի է:
Հ.Գ. 2-րդ: Պետք չէ այս կամ այն քաղաքական ուժին պիտակավորել կամ մեղադրել «արևմտամետ» կամ «ռուսամետ» լինելու համար: Մութ սենյակում սև կատու փնտրելը արդյունավետ չէ, հատկապես, երբ կատուն այդ սենյակից բացակայում է:

0 comments:
Post a Comment