Բարսելոնայում կարծում են, որ Վալդեսի պատիժը շատ խիստ է
«Բարսելոնան» կբողոքարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ դարպասապահ Վիկտոր Վալդեսը որակազրկվել է 4 խաղով, հայտնում է sport.es-ը:
Դարպասապահը պատժվել է այն բանի համար, որ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Ռեալի» հետ կայացած խաղում(1:2), եզրափակիչ սուլիչից հետո հարձակվել է մրցավար Միգել Անխել Պերես Լասայի վրա, հայհոյել և հարվածել նրան:
«Բարսելոնայում» կարծում են, որ այդ պատիժը չափազանց խիստ է և պահանջելու են մեղմել այն:
0 comments:
Post a Comment