Մեսսի. Աբիդալի և Վիլանովայի վատառողջ լինելն ազդեց Բարսելոնայի խաղի վրա
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ վերջին շրջանում թիմն ստիպված է ապրել դժվար ժամանակներ, հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անելով իսպանական մամուլին:
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ «կապտա-նռնագույնների» խնդիրները մեծ չափով հոգեբանական են և պայմանավորված են գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի ու պաշտպան Էրիկ Աբիդալի հիվանդություններով:
Հիշեցնենք, որ մարզչի և ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երկուսին էլ անհրաժեշտ է եղել կրկնակի վիրաբուժական միջամտություն, ընդ որում, Աբիդալը ենթարկվել է լյարդի փոխպատվաստման վիրահատության:
«Այն, ինչ պատահեց Վիլանովայի և Աբիդալի հետ, ազդեց մեր թիմի ֆուտբոլիստների վրա: Սակայն դա չի կարող թույլ խաղի արդարացում դառնալ: Մենք ուժեղ թիմ ունենք և ոտքի կկանգնենք»,- հայտարարել է Մեսսին:
0 comments:
Post a Comment