Պեդրո Ռոդրիգես
Իր կարիերան սկսել է իսպանական ամենացածր վարկանիշ ունեցող առաջնություններից մեկի «Սան-Իսիդրո» ակումբում, իր հարազատ Կանարյան կղզիներում 2003/04 մրցաշրջանում: Աչքի ընկել ինչպես երիտասարդական, այնպես էլ հիմնական կազմում: Այնտեղից տեղափոխվել է «Բարսելոնայի» պատանեկան կազմ: Կապտանռնագույնների տարբեր պատանեկան և երիտասարդական թիմերում անցկացրել է 3 մրցաշրջան: 2007 թվականին հրավիրվել է «Բարսելոնա Բ»: Կատալոնացիների հիմնական կազմում առաջին խաղն անցկացրել է 2007 թվականի սեպտեմբերի 11-ին, Կատալոնիայի գավաթի եզրափակիչ անդիպմանը, որտեղ իր թիմը պարտություն կրեց Տարրագոնիայի «Խիմնաստիկու» թիմից 1:2 հաշվով: Իսպանական Պրեմիեր լիգայում Պեդրոյի առաջին հանդիպումը եղել «Մուսիի» դեմ, որը «Բարսելոնան> հաղթեց 4:0 հաշվով:Իր սկզբնախաղը (дебют) եվրոգավաթներում եղել է հանդիպումը կրակովայան «Վիսլայի» դեմ սեփական հարկի տակ, որտեղ կատալոնացիները խոշոր` 4:0 հաշվով հաղթում են Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի երրորդ տուրում: Դաշտ է դուրս եկել Պրեմիերայի 2008/09 մրցաշրջանի մի քանի խաղերում: Հաճախ հայտնվել է խաղերի հայտացուցակում, բայց դաշտ դուրս չի եկել: Եղել է Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացող:
2009 թվականի օգոստոսի 28-ին միակ և հաղթական գնդակ է խփել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, դոնեցկի «Շախտյորի» դեմ: 2009/10 մրցաշրջանից դառնում է մեկնարկային կազմի խաղացող` փոխարինելով թիմից հեռացած Տիերի Անրիին: Պեդրոն հաճախ է խփում կարևոր գոլեր իր թիմի համար:Հենց նա հավասարեցրեց հաշիվը Ֆուտբոլի աշխաևհի ակումբային առաջնությունում` Էստուդիանտեսի դեմ: Նա այդ գոլը խփեց խաղի ավարտից 3 րոպո առաջ, իսկ Լիոնել Մեսսին խփում է հաղթական գնդակը արդեն լրացուցիչ խաղակեսում: Այդ մրցաշրջանում նա դառնում է երկրորդ գոլի հեղինակ Ռեալի դեմ խաղում, որը փաստորեն որոշում է չեմպիոնական արշավի արդյունքը:
Նա նաև ունի շատ գեղեցիկ գոլեր, որոնցից կարելի է նշել «Դեպորտիվոյի» դարպասը գրաված 50 մետրից կատարված հարվածը: Նա դարձավ լավագույն ռմբարկուն Բարսայի ֆուտբոլիստների մեջ: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը ով դարձավ գոլերի հեղիանակ մրցաշրջանի 6 առաջնություններում` Պրիմերա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ, Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն:2010 թվականին հայտնվել է Իսպանիայի ֆուռբոլի հավաքականի հայտացուցակաում, և մեկան ՀԱՀ` մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես եկավ 18 համարի տակ և դարձավ չեմպիոն:
0 comments:
Post a Comment